Աֆղանստանում զինյալները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա. կան զոհեր
Զինյալ ահաբեկիչների հետ բախման ընթացքում Աֆղանստանի Գարդեզ քաղաքում սպանվել է առնվազն 5 ոստիկան: Այդ մասին հայտնում է Россия 24-ն:
Աղբյուրի փոխանցմամբ` գրոհայինները պայթեցրել են ականապատ ավտոմեքենա: Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժերի հատուկ ջոկատներ, որոնք տարածքում սկսվել է հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություն:
Բախումները դեռ շարունակվում են: Կան մի շարք վիրավորներ: