Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա. կան վիրավորներ
Թուրքիայում շարունակվում են զինված հարձակումները ոստիկանական ուժերի վրա: Հերթական միջադեպը տեղի է ունեցել Էլազիգ քաղաքում:
Milliyet թերթի փոխանցմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հարձակվել են ՃՈ բաժանմունքի վրա, ինչի հետևանքով 3 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել: Վերջիններիս հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել՝ հարձակումն իրականացրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: