Աֆղանստանում թալիբները հարձակվել են երկրի անվտանգության ուժերի ճամբարի վրա. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Աֆղանստանի հարավային Գիլմենդ նահանգում տեղակայված այդ երկրի զինված ուժերի ճամբարը «Թալիբան» ահաբեկչական խմբվորման գրոհայինների կողմից ենթարկվել է հարձակման։
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, զինված հարձակման հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել 16 զինվոր։
Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վերջին տվյալներով՝ աֆղանական կողմը ոչնչացրել է 9 ահաբեկչի, այդ թվում՝ 3 մահապարտի։