Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զոհված զինծառայողներն են 20-ամյա Արայիկ Ռուդիկի Մատինյանը, ով Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել Թումանյանի զինկոմիսարիատի կողմից, 20-ամյա Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը, ով Սևան քաղաքի բնակիչ էր և բանակ էր զորակոչվել Սևանի զինկոմիսարիատից և 20 օրից պետք է զորացրվեր, 20-ամյա Վարդան Ծովակի Սարգսյանը, ով Արագածոտնի մարզի բնակիչ էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Երևան քաղաքի Նորագյուղի բնակիչ Վարդան Արմենի Հարությունյանը:
Զոհված զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանն է

Զոհված զինծառայող Վարդան Ծովակի Սարգսյանն է

Զոհված զինծառայող Վիգեն Ժիրայրի Պետրոսյանն է
