Արցախի Հանրապետությունում հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝   ժամեր առաջ Արցախի Հանրապետության  պաշտպանական դիրքերից մեկում  հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայող է մահացել: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինծառայողը Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ, 20-ամյա  Արտյոմ Վազգենի Խաչատրյանն էր,  ով մահացու վիրավորում է  ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու  ճանապարհին մահացել է: 
Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ զինվորը  20 օր հետո պետք է  զորացրվեր:
                                            
                    
                                            
                        
            

