Հակառակորդի կրակոցներից չորս զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ`
Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.),
Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.),
Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)
Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
Կան վիրավորներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
[b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]