Մահացել է Եվրոպայում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած բժիշկը
Ֆրանսիայում մահացել է վիրաբույժ-սրտաբան Քրիստիան Կաբրոլը: Նա առաջինն է եղել, ով Եվրոպայում կատարել է սրտի փոխպատվաստում:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վիրաբույժը մահացել է 91 տարեկան հասակում: Նա մահացել է այն հիվանդանոցում, որտեղ 1968 թվականին առաջին անգամ սրտի փոխպատվաստում է արել:
Նշենք, որ Կաբրոլն այդ բարդ վիրահատությունը կատարել է աշխարհում առաջին անգամ նմանատիպ վիրահատություն կատարելուց մի քանի ամիս անց: