Մահացել է աշխարհում առաջինը արհեստական սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը
ԱՄՆ-ում կյանքի 97-րդ տարում վախճանվել է հայտնի վիրաբույժ Դենթոն Քուլին, ով աշխարհում առաջինն է եղել, որ կատարել է արհեստական սրտի փոխպատվաստում, հաղորդում է Reuters-ը։
Վերջինս համարվում էր աշխարհի սրտի լավագույն ու հայտնի վիրաբույժներից մեկը։ Տեխասի մանկական հիվանդանոցի ներկայացուցչի խոսքով՝ Դենթոն Քուլին մահացել է նոյեմբերի 18-ին, Հյուսթոնում գտնվող իր տանը՝ շրջապատված իր 4 դստրերով։
Վիրաբույժն ավելի քան 100 հազար մարդու է վիրահատել, մշակել է բազմաթիվ մեթոդներ՝ սրտի վիրահատությունը կատարելագործելու համար։ Արժանացել է մի շարք մեծ պարգևների։ Իսկ ամենամեծ ձեռքբերումը եղել է այն, որ 1968 թվականին առաջին անգամ աշխարհում կատարել է սրտի վիրահատություն, իսկ 1969 թվականի ապրիլին կատարել արհեստական սրտի հաջող փոխպատվաստում։