3631 դիտում
23:30 25-07-2015
Հանուն հիվանդի. Չինացի բժիշկը վիրահատել է հիվանդին՝ անտեսելով իր սրտի ցավը
Չինաստանի Ցզյանսու նահանգի Ցզինցզյան քաղաքի հիվանդանոցում չինացի վիրաբույժ Հու Ֆանբինը վիրահատել է հիվանդին՝ անտեսելով իր սրտի խնդիրները, հաղորդում է РСН-ը: Ամեն ինչ տեղի է ունեցել բարդ վիրահատության ժամանակ, և ամեն վայրկյանի կորուստը կարող էր արժենալ հիվանդի կյանքը: Այդ պատճառով վիրաբույժը որոշել է չընդհատել վիրահատությունը և խնդրել է բուժանձնակազմին իրեն թմրեցնող դեղանյութ ներարկել: Երկու դոզա ստանալով կարողացել է ավարտել բարդ վիրահատությունը:
Եվ դրանից հետո նրա մոտ ախտորոշել են սրտի աորտայի աշխատանքի խախտում: Վիրաբույժին անհապաղ բուժօգնություն են ցուցաբերել: 20 ժամերի ընթացքում բժիշկները պայքարել են բժշկի կյանքի համար, և արդյունքում Ֆանբինը սկսել է իրեն լավ զգալ:
Աորտայի հետ կապված խնդիրների 90 տոկոս դեպքերում մարդիկ մահանում են:
Նմանատիպ նյութեր
23745 դիտում
09:34 12-07-2019
Վիրահատական սեղանին պառկած հիվանդին չեն կարողացել վիրահատել՝ հոսանք չլինելու պատճառով. «Իրատես»
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում