Թուրքիայի ընդդիմությունը հունիսի 17-ին մտադիր է բողոքի երթով քայլել 450 կմ՝ Իզմիրից Անկարա
Թուրքիայի ընդդիմությունը մտադիր է քայլարշավ-երթ է կազմակերպել Իզմիրից մինչև Ստամբուլ՝ անցնելով ավելի քան 450 կմ, գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցույթյունն այսպիսով իր բողոքն է հայտնում պատգամավոր Էսին Բերբերօղլուի կալանավորման առնչությամբ, որին իշխանությունները մեղադրել են պետական գաղտնիք բացահայտելու և հանրայնացնելու մեջ և դատապարտել 25 տարվա ազատազրկման:
Ցուցարարներն Իզմիրի՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստամբուլ կշարժվեն հունիսի 17-ին: Նրանց հետ միասին երթին կմասնակցի նաև Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Այս նախաձեռնությանն արձագանքել են Էրդողանականները, ընդդիմադիրներին անվանելով «հայի սերմեր»:
Նշենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցությունը հիմնել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: