Ռուսաստանի ընդդիմությունը մարտի 1-ին նախատեսված «Գարուն» ակցիան կփոխարինի Մոսկվայի կենտրոնում սգո երթով
Ռուսաստանի ընդդիմադիր ուժերը մտադիր են հրաժարվել մարտի 1-ին Մոսկվայի հյուսիս-արևելյան Մարինյո շրջանում նախատեսված բողոքի ակցիայից և Մոսկվայի կենտրոնում այդ օրը Բորիս Նեմցովի սպանության հետ կապված սգո երթ կանցկացնեն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ակցիայի կազմակերպիչ Լեոնիդ Վոլկովը:
Միխայիլ Կասյանովի խոսքով՝ ընդդիմություն արդեն հարցով պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայի իշխանությունների հետ:
Նշենք, որ Բորիս Նեմցովը Միխայիլ Կասյանովի, Ալեքսեյ Նավալնիի և Միխայիլ Խոդորկովսկիի հետ հակաճգնաժամային «Գարուն» ակցիայի կազմակերպիչներից էր::