211652_close_icon
views-count4113 դիտում article-date 15:53 16-06-2017

«Հոգատարությունը սկսվում է քեզանից». «Սանիթեքը» սոցիալական արշավ է նախաձեռնել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 17-ի՝ աղբահանության ոլորտում աշխատողների միջազգային օրվա առիթով «Սանիթեք» ընկերությունը նախաձեռնել է [url=https://web.facebook.com/pg/SanitekArmenia/photos/?tab=album&album_id=1873148386344394]սոցիալական արշավ[/url]՝ «Հոգատարությունը սկսվում է քեզանից» կարգախոսի ներքո։ Արշավի նպատակն է ընդգծել, որ մաքուր միջավայր ունենալու համար պատասխանատու են բոլորը, իսկ գետնին նետված աղբն անտարբերության դրսևորում է, որքան էլ այն մաքրվի համապատասխան աշխատակիցների կողմից։ Սոցիալական արշավի շրջանակում «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողներն ու պարզապես Երևան քաղաքի բնակիչները և մայրաքաղաքի հյուրերը լուսանկարվել են պաստառներով, որոնց վրա գրված են շրջակայքը մաքուր պահելու հարցում բոլորի մասնակցության կարևորության մասին մտքեր։ «Մաքուր միջավայրը ստեղծում ենք մենք՝ այդ միջավայրում ապրող մարդիկ», «Մաքուր և կանաչ ավելի հետաքրքիր է», «Հոգատարությունը շրջակա միջավայրի հանդեպ տարածվում է աննախադեպ արագությամբ». ահա այսպիսի կոչերով սոցիալական ակցիայի մասնակիցները դիմում են մարդկանց։ Նշենք, որ «Սանիթեք» ընկերությունը պարբերաբար հանդես է գալիս սոցիալական նախաձեռնություններով, որոնց նպատակն է ընդգծել, որ սանիտարական մաքրման և աղբահանության ոլորտում չափազանց կարևոր է մարդկանց մասնակցությունը՝ լինի դա ընկերության աշխատակիցը, թե քաղաքի բնակիչը։ Երբ բոլորը կրում են պատասխանատվության իրենց բաժինը, արդյունքը գոհացուցիչ է։ Հիշեցնենք, որ վերջերս «Սանիթեք» ընկերությունը տարածել էր նաև սոցիալական հոլովակ այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև աղբահանության ծառայության հետնաբեմում կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը» մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։ Սոցիալական հոլովակը՝ [url=https://web.facebook.com/SanitekArmenia/videos/1843208909338342/?_rdc=1&_rdr]այստեղ[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր