Ռոնալդուն հիասթափված է և կարող է լքել «Ռեալը»
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ «Ռեալի», հայտնում է A Bola-ն:
Պորտուգալացին մտադիր է կարիերան շարունակել Իսպանիայի սահմաններից դուրս: Պատճառն այն է, որ իսպանական դատախազությունը ֆուտբոլիստին մեղադրանք է ներկայացրել՝ հարկերից խուսափելու առթիվ: Ռոնալդուն իրեն այս դեպքում համարում է «հետապնդումների զոհ»:
Կոնֆեդերացիայի Գավաթի մրցաշարից հետո Ռոնալդուն կարճատև արձակուրդ է ունենալու, որից հետ մտադիր է լուծել այլ ակումբ տեղափոխվելու հարցը, որը Իսպանիայից չի լինի: Ֆուտբոլիստը հիասթափված է Իսպանիայի հարկային մարմինների գործողություններով:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն մեղադրվում է, 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեջ:


