Ռաֆայել Վարանը մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է լքել «Ռեալը»
Ինչպես տեղեկացնում է «sovsport.ru»-ն, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր է հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի կարծիքով` իրեն խաղային կայուն պրակտիկա է պետք, իսկ «Ռեալ»-ում նա պատշաճ խաղաժամանակ չի ստանում, քանի որ պաշտպանության կենտրոնական գծում հանդես են գալիս Սերխիո Ռամոսն ու Պեպեն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վարանը մասնակցել է 19 հանդիպումների, իսկ մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել14 անգամ: