Թրամփի հետ նախատեսված հանդիպումը չենք արագացնի. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի արագացնի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումը, հայտնում է Ria Novosti-ն։
«Ես գտնում եմ, որ ամենայն հավանականությամբ մի օր կհանդիպենք, սակայն այդ հանդիպումը մենք չենք արագացնում»,-ասել է ՌԴ նախագահը։
Նա ընդգծել է, որ Թրամփը դեռ պետք է հարաբերություններ հստակեցնի իր երկրի վարչությունների, դեմոկրատների, ինչպես նաև համրապետականների հետ, իսկ իր հետ հանդիպումը օրերից մի կկայանա։
«Երբ նրա վարչակազմը պատրաստ կլինի րակտիկ աշխատանքների, մենք անմիջապես կարձագանքենք»,-ասել է Պուտինը։