211652_close_icon

Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում. Արթուր Ղազինյան

views-count1888 դիտում article-date 14:59 01-02-2022
Բայց իրոք ունիկալ ժողովուրդ ենք. մեր ունեցած, արյունով ազատագրած հողերը նվիրում ենք թշնամուն, բայց ազգովի քննարկում ենք Սևրի պայմանագրով «մեզ տրված» պատմական հողերը վերադարձնելու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու ամենաաբսուրդն այն է, որ արյունով ազատագրած պատմական հայրենիքը գրիչի մեկ հարվածով թշնամուն նվիրած անձը դեռ շարունակում է իշխել Հայաստանում, ու դա դեռ քիչ է, ազատորեն բռնաճնշումներ է իրականացնում Հայրենիքն ազատագրողների նկատմամբ:

Ինֆանտիլ երազկոտությունն ու դատարկ մեծամտությունը դարեր շարունակ կործանել են մեզ՝ դառնալով միլիոնավոր մարդկանց և հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր հողերի կորստին:

Չենք խրատվում, չենք լրջանում, չենք հասունանում, ու դրա պատճառով շարունակելու ենք կոտորվել ու կործանվել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր