Նավթի համաշխարհային գներն աճում են
Առևտրի միջազգային էլեկտրոնային բորսաներում նավթի գների աճ է արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.09 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 44.50 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.13 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46.98 ԱՄՆ դոլար։