Ռուսական թիմի լոգոն ստեղծել են՝ Արարատ լեռան պատկերով
Մոսկվայի «Արարատը» հայտարարել է երկրպագուների շրջանում լավագույն լոգոյի մրցույթի ավարտի մասին:
Ակումբը էմբլեմաների և հանդերձանքի ավելի քան հարյուր տարբերակ է ստացել Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ավստրալիայից և այլ երկրներից:
Մրցույթի միակ պայմանն այն է եղել, որ լոգոն պետք է սև-դեղին գույներով լինի, իր մեջ ներառի առյուծ և Արարատ լեռը:
Լավագույն էմբլեմայի մրցույթի հաղթող է ճանաչվել «Կրասնոդարի» դիզայներ Դանիլա Վոլկը, որը դրա դիմաց iPhone 7 է ստացել:


