211652_close_icon
views-count3581 դիտում article-date 19:46 15-06-2017

«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն

Հունիսի 13-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքին հետևել են ինչպես զորամասի հրամանատարությունը, այնպես էլ ՊԲ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները: Զորախաղերի ընթացքում, որը նպատակ էր հետապնդում կատարելագործելու ժամկետային զինանձնակազմի և սպայակազմի ունակություններն ու գիտելիքները, պայմանական մարտադաշտում խաղարկվել են պաշտպանությունից հակահարձակման անցումը՝ զինտեխնիկայի ներգրավմամբ: Զորավարժությանը ներգրավված անձնակազմը իր առջև դրված խնդիրը կատարել է հստակ՝ ցուցադրելով մարտական տեխնիկային ու հրաձգային զինատեսակներին տիրապետելու բարձր վարպետություն: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր