1520 դիտում
14:56 15-06-2017
Սվիտալսկիի հայտարարությունը փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու. Դավիթ Հարությունյան
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիի երեք ուղերձներին և նշեց, որ ընտրական համակարգի վերաբերյալ դիտողություններ կարող են արտահայտել ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, որոնցից ամենաբարձը՝ Վենետիկի հանձնաժողովը, տվել է իր եզրակացությունը, ըստ որի մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին:
Արդարադատության նախարարը համակարծիք չէ նաև այն հայտարարության հետ, թե հարկավոր է ԿԸՀ կազմը փոխել, քանի որ ներկայում ԿԸՀ-ն հանրային վստահություն չունի։ Դավիթ Հարությունյանն ասաց, որ բացասական է վերաբերում նման հայտարարություններին։ Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում:
«Դա ներքին քաղաքականության հարցին միջամտելու փորձ է, ինչը անթույլատրելի են համարում՝ անկախ նրանից՝ բարի նպատակներով է արվում, թե ոչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին այսօր ՀՀ իշխանություններին [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/15/1069973/]երեք ուղերձ[/url] է հղել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
22:38 05-02-2014
Վատիկանը ՄԱԿ-ին մեղադրել է եկեղեցու ներքին գործերին միջամտելու մեջ
1844 դիտում
17:30 19-05-2014
Ադրբեջանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ի դեսպանին իր ներքին քաղաքական գործերին միջամտելու մեջ
3809 դիտում
16:28 03-09-2020
Լուկաշենկոն Լեհաստանին, Չեխիային, Լիտվային և Ուկրաինային մեղադրել է Բելառուսի ներքին գործերին միջամտելու մեջ
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am