10024 դիտում
09:51 15-06-2017
Ի պատասխան տրոլեյբուսի վարորդների դժգոհությունների՝ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենը պնդեց և փաստաթղթերով հիմնավորեց, որ իրենք գործում են օրենքի շրջանակներում. վարորդների մեջ «ստրուկ» չկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Օրեր առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] լրատվական կայքը հոդված էր հրապարակել այն մասին, որ Երևան քաղաքի տրոլեյբուսի վարորդների մի մասը բողոքում է իրենց աշխատավարձերից, աշխատաժամերից և ավելին, իրենց աշխատանքը համեմատում են մինչև իսկ ստրուկի աշխատանքի հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունիսի 14-ին, ի պատասխան վարորդների դժգոհությունների՝ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանը վարորդների բողոքը անհիմն և չարդարացված համարելով՝ ասաց. «Չնայած նրան, որ տրոլեյբուսների մեջ կան նաև այնպիսիները, որոնք 40 տարեկան են, մենք միշտ փորձում ենք բոլորը՝ անկախ նրանց մաշվածության աստիճանից, պահել սարքին, վերանորոգված և թարմ վիճակով: Ունենք քիչ քանակությամբ վարորդներ և մեր խնդիրը այն է, որ հաստատված չվացուցակով և քիչ վարորդներով պետք է կարողանանք ուղևորափոխադրումները իրականացնել պատշաճ մակարդակով: Իհարկե, բավականին բարդ է, բայց մենք ամեն ջանք գործադրում ենք՝ չվացուցակով նախատեսված կարգով կատարել ուղևորափոխադրումները, ինչն էլ արդեն, իր հերթին, բերում է նրան, որ վարորդները որոշ դեպքերում աշխատում են նախատեսվածից մի քանի ժամ ավելի, որի համար, սակայն, ես պնդում եմ ու որպես ապացույց, ցույց եմ տալիս աշխատավարձերի վճարման փաստաթղթերը, որ նրանք լրացուցիչ վարձատրվում են:
Իմ կարծիքով՝ գաղտնիքը նրանում է, որ այդ վարորդները զլանում են աշխատել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ իրենց աշխատանքը ծանր աշխատանք է, սակայն եթե վարորդները աշխատեն այնպես, ինչպես պետք է աշխատեն, կարող են վաստակել միջինում 130.000 դրամ գումար, բայց որոշ վարորդներ աշխատում են այն օրերին, երբ իրենց ձեռք է տալիս, և աշխատած մոտ մեկ շաբաթվա համար ստանալով միջինում 20,000 դրամ՝ բողոքում են, թե քիչ են վաստակում ու շատ աշխատում:
Վարորդների բարձրացրած այն հարցը, թե աշխատավարձերից անօրինական պահումներ են կատարվում, դա նույնպես չհիմնավորված է: Այո՛, պահումներ լինում են, բայց բոլորը օրենքի շրջանակներում և համապատասխան չեկերով: Եթե վարորդը որոշում է, որ ցերեկը ուղևորների քանակը շատ է, ցերեկը քշի, իսկ երեկոյան պարկ վերադառնա, ապա ինչո՞ւ չպետք է նրանից գումար պահել, չէ՞ որ մեզ էլ ամեն րոպե զանգահարում են ուղևորները և բողոքում, որ տրոլեյբուսը ուշանում է, չկա: Իսկ եթե կան վարորդներ, ովքեր ոչ մի կերպ չեն հարմարվում մեր պայմաններին, ապա որոշումը իրենցն է»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069745/]հայտնել էր[/url] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 13-ին Երևան քաղաքի տրոլեյբուսների վարորդների մի մասը առավոտյան երթուղի դուրս գալուց առաջ իրենց բողոքն էր արտահայտել աշխատաժամերի և աշխատավարձերի հետ կապված:
Վարորդները բողոքել էին, թե ստիպված են անընդհատ վեճի բռնվել ուղևորների և ակտիվիստների հետ: Նրանցից մեկը՝ Ալյոշա Մուսաելյանը, ոչ վաղ անցյալում վիճել էր ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների հետ, քաշքշուկի ընթացքում պատռվել էր նրա վերնաշապիկը, ապա վատացել էր սիրտը:
Վեճի ժամանակ իրեն վատ էր զգացել նաև վարորդ Հայկ Դավթյանը, ում հիվանդանոց էին տեղափոխել: Ակտիվիստների հետ լեզվակռվից հետո վատացել էր նաև Կոլյա Ղուկասյանի ինքնազգացողությունը: Վարորդները նշել էին, որ հատկապես իրենք դժգոհում են այն փաստից, որ աշխատավարձերից անհարկի պահումներ են անում՝ չհիմնավորված: Ըստ նրանց, իրենք աշխատում էին 14 ժամ, ինչի համար գոնե լրացուցիչ գումար չեն ստանում:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
16:59 14-03-2017
Երևանում հիմնանորոգվել կամ նորերով են փոխարինվել «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ 43 հենասյուներ