211652_close_icon

Արտառոց դեպք՝ Վայոց ձորի մարզում․ քաղաքացին հայտնել է, որ մի քանի տարվա ընթացքում Գնդեվանք վանական համալիրի՝ այժմ կարգալույծ եղած հոգևոր հովվին տվել է մոտ 29 հազար դոլար գումար և 1 մլն դրամի արծաթ, սակայն այն իր նպատակին չի ծառայել

views-count11203 դիտում article-date 18:26 01-11-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 55-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ 2016թ․-ից մինչև 2024թ․-ն ընկած ժամանակահատվածում Ջերմուկ համայնքի Գնդեվանք վանական համալիրում՝ տարբեր օրերի, տարբեր չափերով առձեռն, ընդհանուր մոտ 29 հազար ԱՄՆ դոլար է տվել ներկայումս կարգալույծ եղած Հայր Կորյունին՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ին՝ նշված վանական համալիրը բարեկարգելու, վերականգնողական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև տարածքը մեծացնելու, հարակից տարածքը ձեռք բերելու համար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթուր Մ․-ն հայտնել է, որ բացի վերոնշյալ գումարից 1 մլն դրամ արժողության 2 կգ արծաթ է նվիրաբերել Արմեն Ա․-ին՝ «Գնդեվանք» վանական համալիրի հոգևոր սպասավորների համար արծաթյա գոտիներ և եկեղեցու համար սպասքներ պատրաստելու նպատակով, սակայն իր ամբողջ նվիրաբերած դրամը և արծաթը չի ծառայել իր նպատակին, այլ դրանք յուրացվել են նրա կողմից։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր