Կրիշտիանու Ռոնալդու. Իմ խիղճը հանգիստ է
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է հարկերից խուսափելու վերաբերյալ՝ Իսպանիայի դատախազության մեղադրանքը:
Պորտուգալիայի հավաքականի 32-ամյա ավագն այսօր մասնակցել է թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի մեծարման միջոցառմանը:
«Իմ խիղճը հանգիստ է», ասել է Ռոնալդուն՝ պատասխանելով հարկերից խուսափելու վերաբերյալ լրագրողի հարցին:
Լիսաբոնում Ռոնալդուն մասնակցել է նաև հաշմանդամ երեխաների համար կազմակերպված միջոցառմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուի դեմ հայց է [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069767/]ներկայացրել[/url]՝ 14,7 մլն եվրոյի չափով հարկեր չվճարելու համար:


