211652_close_icon
views-count28413 դիտում article-date 23:30 14-06-2017

2 տարի առաջ Թբիլիսիում հեղեղվեց կենդանաբանական այգին. Թբիլիսին նման աղետ չի հիշում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու տարի է անցել 2015թ-ի հունիսի 13-ին [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/14/56426/]տեղի ունեցած ողբերգությունից[/url]: Վերե գետի կիրճում մոլեգնած տարերքը 24 կյանք խլեց, չնայած որ երկու մարդ դեռևս անհետ կորած է համարվում: Զոհվածների թվում էին կենդանաբանական այգու երեք աշխատակից, փրկարարներ: Հորդառատ անձրևը Թբիլիսիում սկսվեց 2015թ-ի հունիսի 3-ի ուշ երեկոյան և շարունակվեց մինչև հունիսի 14-ի առավոտ: Արդյունքում Վերե գետի մակարդակը կտրուկ բարձրացավ: Աղետի էպիկենտրոնը թբիլիսյան կենդանաբանական այգին և կենտրոնական մայրաքաղաքային ավտոմայրուղիներից մեկն էր: Աղետի նյութական վնասը 50մլն լարի է գնահատվում: Աղետը գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց կենդանաբանական այգին: Կենդանիների մեծ մասը մահացավ, մի մասը դուրս եկավ վանդակներից և փախավ քաղաք: Թբիլիսյան քաղաքներում 5 առյուծ, 6 վագր, 6 արջ և 13 գայլ հայտնվեց: Տեղի գետաձիուն շատերն են տեսել կենդանաբանական այգու մերձակայքում, նրա լուսանկարները հրապարվեցին հայտնի արտասահմանյան լրատվամիջոցներում: Հունիսնի 17-ին փախած վագրերից մեկի զոհ էր դարձել պատահական անցորդ: Տուժածներին օգնելու աշխատանքներում մասնակցում էին կամավորներ: Նրանք մասնակցում էին մաքրման աշխատանքներում, առաջին անհրաժեշտության իիրերի հավաքագրում և ընդունում կազմակերպեցին: Նրանք նախապես պլանավորում և համակարգում էին իրենց գործողությունները սոցցանցերում: Արդյունքում աշխատանքներում հարյուրավոր երիտասարդներ էին ներգրավված: Մասնագետները տեղի ունեցած ողբերգությունը բացատրում են սողանքով, որը թափվել էր Ցխնեթի-Բետանիա ճանապարհի վրա: Անդադար տեղումները մոտ 1 միլիոն կուբամետր հողի շարժում էին առաջացրել: Այդ ողջ մահաբեր զանգվածը՝ջուր, հող, կեղտ, արմատախիլ արված ծառեր, լցվել էր Վերե գետի կիրճ, փակել գետի հունը: [url=https://jam-news.net/?p=5665&lang=hy]JamNews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր