Հռոմի քաղաքապետը խնդրել է իշխանություններին այլևս քաղաք չուղարկել փախստականների
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին դիմել է Իտալիայի կառավարությանը, որպեսզի այլևս փախստականների չուղարկեն Հռոմ, հաղորդում է BBC-ն։
Քաղաքապետի խոսքով՝ դա կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի։
2014 թվականից մինչ այսօր ծովով Իտալիա է ժամանել շուրջ կես միլիոն անօրինական փախստական, մեծ մասը՝ Հյուսիսային Աֆրիկայից։ Մոտ 200 հազարը վերաբնակեցվել են երկրի կենտրոնական բնակավայրերում։