3382 դիտում
16:35 30-01-2016
ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է ծնողներին դպրոց չուղարկել հիվանդ երեխաներին
ՀՀ ԱՆ հայտարարության մեջ ասված է.
«Փետրվարի 1-ից հանրապետության հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումանական գործընթացը սկսելու կապակցությամբ կոչ ենք անում ծնողներին առավել ուշադիր լինել երեխաների առողջության հանդեպ: Հորդորում ենք առողջական խնդիրների առկայության դեպքում զերծ մնալ երեխային մանկապարտեզ, դպրոց, ուսումնասկան հաստատություն ուղարկելուց: Դա առաջին հերթին վնասակար է նրա առողջության համար։ Միաժամանակ երեխան կարող է վարակը փոխանցել իր դասընկերներին։ Հորդորում ենք նաև հետևել երեխայի անձնական հիգիենային, հագցնել եղանակին համահունչ: Գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։ Խնդրում ենք չզբավել ինքնաբուժմամբ: Առողջապահական ողջ համակարգը ձեր կողքին է և պատրաստ ցանկացած օղակում ապահովելու ձեր ապաքինումը»։
Նմանատիպ նյութեր
69503 դիտում
11:10 15-09-2020
Լարված իրավիճակ Շիրակի մարզում. 3 գյուղի բնակիչներ որոշել են իրենց դպրոցականներին չուղարկել դպրոց
Այս բաժնից
706 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)
1405 դիտում
11:56 24-01-2025
Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն, կա 7 ձերբակալված. ՔԿ