ՀՅԴ-ն իր պատգամավորին մեկուսացրել է և «ձեռքերը լվացել» նրանից. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ խորհրդարանում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի մտքի «գոհարներն» այն մասին, թե այն հայերիս հարիր չէ և նման է «գործ տալու» ինստիտուտի, բավական լայն արձագանք էր գտել:
Ուշագրավ էր այն, որ վերոնշյալի մասին ՀՅԴ-ական կարկառուն ներկայացուցիչները բավական չեզոք մեկնաբանություններ էին տվել՝ նաև ակնարկելով, որ Ա. Կարապետյանը կուսակցական չէ և ընտրվել է վարկանիշային ընտրակարգով: Բայց պարզվում է՝ ՀՅԴ-ն միայն այսքանով չի սահմանափակվել և որոշել է լրիվ «ձեռքերը լվանալ» Ա. Կարապետյանից:
«Իրավունքը» երեկ խորհրդարանում նկատեց, որ Ա. Կարապետյանի աշխատասենյակը ոչ թե ՀՅԴ-ական պատգամավորների շարքում է, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ: Հարազատ խմբակցության պատգամավորների փոխարեն, երիտասարդ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի և «Ծառուկյան» դաշինք ծխորհրդարանական խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի աշխատասենյակների արանքում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]