211652_close_icon
views-count3710 դիտում article-date 17:04 13-06-2017

Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուի դեմ հայց է ներկայացրել

Իսպանիայի դատախազությունը հայց է ներկայացրել «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ հարկերի չվճարման առթիվ: Հայցի հիմքում հարկային մարմինների հաշվետվությունն է: Համաձայն մեղադրանքի, 2011-2014 թվականներին Ռոնալդուն 14,7 մլն եվրոյի չափով հարկեր է թաքցրել: Դատախազության հայտարարությունում նշված է, որ Ռոնալդուն 2010 թվականին ստեղծված բիզնես-կառույցը օգտագործել է իր իմիջային իրավունքների իրացումից ստացված իրական եկամուտները թաքցնելու համար: «Ռեալի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

Նմանատիպ նյութեր