211652_close_icon

ԵՄ-ը մարտին քննարկելու է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը

views-count1595 դիտում article-date 09:49 14-01-2015
Մարտ ամսին Եվրամիության անդամ-երկրների գագաթաժողովում քննարկվելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակն ընդլայնելու հարցը: Նման հայտարարություն է արել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է Ria Novosti-ն: Նա նաև տեղեկացրել է, որ ԵՄ-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն ցույց տալ Ուկրաինային: Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն միայն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հարցում առաջընթաց նկատվելու դեպքում: Նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Գերմանիաի կանցլեր Անգելա Մերկելը:

Նմանատիպ նյութեր