ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը քննարկվելու է հոկտեմբերի 17-ին ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների մակարդակով հանդիպման ժամանակ, գրում է Financial Times թերթը։
ԵՄ-ում դիվանագիատական աղբյուրը նշել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան դիտարկում են ԵՄ գագաթնաժողովում ՌԴ-ի դեմ պատժամիջոցային ցանկը ընդլայնելու տարբերակը։ Գագաթնաժողովը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-21-ը՝ Բրյուսելում։
Բացի այդ, կքննարկվի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի 20 ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Նշենք, որ այս պահին ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակում ներառված են Ռուսաստանի ավելի քան 200 ֆիզիկական անձանց ու 70 ընկերությունների անուններ։