Մեծ Բրիտանիան հորդորում է Պարսից ծովածոցի երկրներին թուլացնել Քաթարի վրա գործադրվող ճնշումը
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը կոչ է արել Պարսից ծովածոցի պետություններին թուլացնել Քաթարի նկատմամբ որդեգրած խիստ դիրքորոշումը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Այսօր՝ հունիսի 12-ին, Ջոնսոնը հանդիպել է Քաթարի իր գործընկերոջ՝ Մուհամմեդ բեն Աբդուրահման ալ Թանիի հետ, որի ժամանակ քննարկվել է Քաթարի շուրջ ստեղծված դիվանագիտական մեծ սկանդալը։
Հիշեցնենք, որ ահաբեկչությանը սատարելու մեջ մեղադրվող Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցրել են Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Եմենը, ԱՄԷ-ն, Լիբիան, Մալդիվները և Մավրիտանիան։