Իրանը կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին համատեղ պայքարի միջոցներ ձեռնարկել «ԻՊ»-ի դեմ
Ցանկացած կողմին ուղղված սպառնալիքը բոլորին ուղղված սպառնալիք է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Նա կոչ է արել Պարսից ծովածոցի երկրներին համատեղ միջոցառումներ մշակել և իրականացնել, որիարդյունքում կկարողանան արմատախիլ անել ահաբեկչությունը:
Քաթարի, Քուվեյթի և Իրաքի առաջնորդներին ուղղված իր խոսքում Զարիֆն ընդգծել է,որ Իրանի և «վեցյակի» միջև կնքված միջուկային գործարքը միտված է նաև Մերձավոր Արևելքի անվտանգության ու կայունության ապահովմանը: