Անգելա Մերկելը հորդորել է Պարսից ծովածոցի երկրներին հնարավորինս արագ կարգավորել Քաթարի շուրջ ստեղծված իրավիճակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Պարսից ծովածոցի պետություններին ուղիներ փնտրել Քաթարի շուրջ ստեղծված քաղաքական սկանդալը հարթելու համար, հաղորդում է Ria Novosti-ն։
«Մենք մտահոգված ենք Քաթարում ստեղծված իրադրությամբ, Պարսից ծովածոցի բոլոր երկրները պետք է միասին աշխատեն՝ դրան լուծում գտնելու ուղղությամբ»,-ասել է Մերկելը։
Նա նշել է, որ իրավիճակի կարգավորում հնարավոր չի լինի տալ այնքան ժամանակ մինչև գործընթացին չներգրավվեն տարածաշրջանի բոլոր առանցքային խաղացողները, ինչպիսին Իրանը, Քաթարը և Թուրքիան են։
Հիշեցնենք, որ 5-ից ավելի երկրներ խզել են դիվամագիտական կապը Քաթարի հետ։