211652_close_icon
views-count6050 դիտում article-date 19:57 12-06-2017

Սպորտային հետազոտությունների կենտրոնը հայտնել է աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստի անունը

Սպորտային հետազոտությունների կենտրոնը հայտնել է ամենաթանկ ֆուտբոլիստի անունը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը գլխավորել է Բարսելոնայի և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը: 25-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը վաստակում է 210,7մլն եվրո: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դելե Ալին (155,1 մլն եվրո) և հարձակվող Հարի Քեյնը (153,6 մլն եվրո): «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` 151,7 մլն եվրո:

Նմանատիպ նյութեր