211652_close_icon

Թուրքիայի դատախազությունը «մատնանշել է» ՌԴ դեսպան Կարլովի սպանողության պատվիրատուներին

views-count6831 դիտում article-date 17:41 12-06-2017
Անկարայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության պատվիրատուները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության կողմնակիցներն են, հաղորդում է gazeta.ru-ն։ Դատախազի խոսքով՝ սպանությունը իրականացնող Մևլութ Ալթինթաշը շփվել է կազմակերպության անդամների հետ, երբ այցով գտնվում էր Կիպրոսում։ Բացի այդ, հաղորդվում է, թե Ալթինթաշին պատկանող իրերի մեջ հայտնաբերվել են սպանությանը վերաբերող նամակներ։

Նմանատիպ նյութեր