Բրեմենում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել. Տուժածների թվում կան երեխաներ
                        Գերմանական Բրեմեն քաղաքում միգրանտների տեղակայման կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 37 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Ըստ տեղեկությունների` հրդեհը բռնկվել է շինության նկուղում գտնվող աղբամանի մեջ: 
Ոստիկանության տվյալների համաձայն՝ միջադեպի պահին շինությունում գտնվել է ավելի քան 100 միգրանտ: Քաղաքի հրշեջ ծառայության հաղորդմամբ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ, մյուսներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում:
Հրդեհի հստակ պատճառը պարզելու նպատակով իրականացվում է հետաքննություն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

