ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում հրդեհ է տեղի ունեցել. տուժածների թվում ՀՀ քաղաքացի կա
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 34-ամյա Լ. Տեր-Ավետիսյանը, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
ՀՀ ԱԻՆ