211652_close_icon
views-count5937 դիտում article-date 19:46 14-05-2016

«Բորուսիան» առանց Մխիթարյանի չկարողացավ հաղթել «Քյոլնին», դրամա Բրեմենում. տեսանյութ

Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 2:2 խաղաց «Քյոլնի» հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որակազրկված էր և չէր մասնակցում հանդիպմանը։ Արդեն չեմպիոն դարձած Մյունխենի «Բավարիան» տանը 3։1 հաշվով հաղթեց «Հանովերն» նկատմամբ։ Իսկ տուրի ամենադրամատիկ իրադարձությունները տեղի ունեցան Բրեմենում, որտեղ «Վերդերը» միայն 88-րդ րոպեին կարողացավ գոլ խփել և 1:0 հաշվով հաղթել «Այնտրախտին»: Արդյունքում «Վերդերը» պահպանեց իր տեղը Բունդեսլիգայում, իսկ «Այնտրախտը» անցումային հանդիպումներ կանցկացնի Գերմանիայի առաջնության 2-րդ լիգայի երրորդ թիմի հետ։ Նշենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Հանովերի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկու` 30 գոլով: 2-րդը «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգն է` 25 գոլ: [b]Գերմանիայի Բունդեսլիգա, 34-րդ տուր [/b]«Բորուսիա» (Դորտմունդ) - «Քյոլն»՝ 2։2 Գոնսալո Կաստրո, 11, Մարկո Ռոյս, 75 - Անտոնի Մոդեստ, 27, Միլոշ Յոյիչ, 43 «Բավարիա» - «Հանովեր»՝ 3։1 Ռոբերտ Լևանդովսկի, 12, Մարիո Գյոտցե, 28, 54 - Արթուր Սոբեհ, 66 «Վերդեր» - «Այնտրախտ»՝ 1:0 Պապի Ջիլաբոջի, 88
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր