Անգլիայի երիտասարդական հավաքականը առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչում Անգլիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Վենեսուելային և դարձավ մրցաշարի հաղթող:
Միակ գոլը 34-րդ րոպեին խփեց «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Քելվերթ-Լյուինը:
Անգլիացիները առաջին անգամ պատմության մեջ աշխարհի չեմպիոն դարձան երիտասարդական մակարդակով:
Սա նաև անգլիացիների առաջին հաղթանակներ էր ցանկացած մակարդակի աշխարհի առաջնությունում՝ սկսած 1966 թվականից: