«Չելսին» 6-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն` հավասարվելով «Սանդերլենդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՊԼ-ի 37-րդ տուրում 1:0 հաշվով հաղթելով «Վեսթ Բրոմվիչին», «Չելսին» ժամկետից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
Դա լոնդոնյան ակումբի 6-րդ չեմպիոնական տիտղոսն էր Անգլիայի առաջնությունների պատմության մեջ:
Ազգային առաջնությունում հաղթանակների թվով «Չելսին» հավասարվեց «Սանդերլենդին» և այժմ 5 ակումբի է զիջում տիտղոսներով. «Մանչեսթեր Յունայթեդին»` 20, «Լիվերպուլին»` 18, «Արսենալին»` 13, «Էվերթոնին»` 9 և «Ասթոն Վիլլային»` 7:
Պրեմիեր լիգայի վերածվելուց հետո առաջնությունում միայն «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի շատ հաղթանակ ունի, քան` «Չելսին» (13-5):