211652_close_icon
views-count1061 դիտում article-date 16:45 09-04-2019

Վիվառո Նարդու թիմը Մոնտենեգրոյում է՝ Merit ամենամյա աշխարհի թիմային առաջնությանը

Վիվառո ընկերության աջակցությամբ Հայաստանի նարդու ազգային թիմը մեկնել է Բուդվա՝ Մոնտենեգրո, մասնակցելու 2019թ. Նարդու աշխարհի թիմային առաջնությանը: Ապրիլի 8-ից 14-ը տեղի բարձրակարգ «Մերիթ» համալիրում տեղի է ունենում Նարդու Համաշխարհային ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջազգային բաց առաջնությունը, որտեղ հանդես կգան 27 երկրների ներկայացուցիչներ: Առաջնությանը ակնկալվող մասնակիցների թիվը 200-ն է, ընդհանուր մրցանակային ֆոնդը` 150,000 եվրո: Աշխարհի թիմային առաջնության ավելացվող մրցանակային ֆոնդը կազմում է 25,000 եվրո: Առաջնությանը խաղարկվող մրցանակային ֆոնդը կբաշխվի 5 մրցաշարերի միջև: Նշենք, որ այս պահին Հայաստանի Նարդու թիմը զբաղեցնում է առաջին տեղը իր խմբային կարգում: Նորություններին կարող եք ծանոթանալ Վիվառո ընկերության պաշտոնական [url=https://web.facebook.com/gaming.vivarobet.am/?_rdc=1&_rdr]ֆեյսբուքյան էջում[/url]: [img]https://st0.shamshyan.com/editor/0748382001554813936927674.png[/img]

Նմանատիպ նյութեր