211652_close_icon

Մարավիի համար տարվող մարտերում ԱՄՆ-ն օգնության է հասել Ֆիլիպինների բանակին

views-count12451 դիտում article-date 23:31 10-06-2017
ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը օգնության են հասել ֆիլիպինցի զինվորականներին, որոնք Մարավի քաղաքի վերահսկողության համար մարտեր էին տանում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Երկրի զինված ուժերն ընդգծել են, որ ամերիկյան բանակը տրամադրում է միայն տեխնիկական օգնություն և անմիջականորեն չի մասնակցում մարտերում: Իսկ ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ իր աջակցությունն է տրամադրել Ֆիլիպինների իշխանությունների խնդրանքով, բայց այլ մանրամասներ չի հայտնել:

Նմանատիպ նյութեր