211652_close_icon
views-count5867 դիտում article-date 18:35 14-11-2020

«Մարեցին հազարավոր ընտանիքների լույսեր, գիտեմ ընտանիքներ, որտեղ երկու որդիներն էլ զոհվել են». Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,168.am

Ազատության հրապարակում «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքը մեկնարկեց մոմավառությամբ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը [url=https://168.am/2020/11/14/1406862.html?fbclid=IwAR2CEGZvJKfxlPPifFUT3cCvWaJDhz2p_YNTxvZE2kJiANxT4Nlm8aedbm8]168.am[/url]-ի հետ զրույցում ասաց, որ իր կոչը մեկն է՝ հարգել հազարավոր հայորդիների հիշատակը, որոնք զոհվեցին հանուն Արցախի։ «Ես հասկանում եմ, որ հիմա նրանց հոգիները նայում են և մեկ հարց ունեն՝ ինչո՞ւ, երբ նրանք՝ այդ 18 տարեկան երեխաները, անվախ կանգնեցին և նայեցին մահվան աչքերին, մենք շատ հեշտ ենք խոսում մահվան մասին, որովհետև չենք հասկանում։ Երեխաները մահվան սարսափն աչքերին՝ կանգնեցին ու մինչև վերջ պայքարեցին։ Ինձ զանգում են մեր զինվորներն ու ասում, որ իրենց ասված է՝ զենքերը հանձնել, և վերջ, այսինքն՝ Արցախը հանձնվել է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Ըստ պատգամավորի՝ դիրքերից իջած զինվորները հերոսական դրվագներ են պատմում մարտնչող տղաների մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր