211652_close_icon
views-count11951 դիտում article-date 09:40 10-06-2017

Խուճապի մատնվելը, բնակչության շրջանում անհանգստություն սերմանելը սխալ կլինի․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Իրանի հանդեպ նման մեթոդաբանությամբ աշխատելը կոպիտ սխալ է. կոպիտ սխալ է նաև կիրառվող հռետորաբանությունը։ Բայց գիտեք՝ Իրանը տարածաշրջանում անկախ քաղաքականություն վարող բացառիկ երկրներից մեկն է, և այս համատեքստում՝ անհրաժեշտ են գործիքներ, որոնցով համապատասխան ուժերը փորձ են կատարելու ճնշում գործադրել այս պետության վրա»,- «168 ժամ» թերթի հետ զրույցում այս մասին ասել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա՝ «անհրաժեշտություն» է ծագել Իրանի վրա ունենալ ազդեցության նոր լծակներ, և այդ լծակներից մեկը, ենթադրվում է, որ պետք է լինի Իրանին՝ ահաբեկչությանը հովանավորելու մեջ մեղադրելը. «Այնինչ Իրանն ահաբեկչության զոհ է, և ոչ թե՝ ահաբեկչության հովանավոր»։ Այս ամենի վերջնարդյունքը, ըստ Ոսկանյանի՝ լինելու է այն, ինչի ականատեսը եղանք Իրաքի ներխուժման ժամանակ, երբ ամերիկացիները կռվում էին Իրաքում, բայց հաղթում էին իրանցիները։ Հարցին, թե՝ հաշվի առնելով այն, որ ահաբեկչությունը Հայաստանի սահմանին մոտ է, ի՞նչ սպառնալիք կա մեր երկրի համար, նա պատասխանել է. «Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով։ Սակայն մատնվել խուճապի, ավելորդ անհանգստություն սերմանել մեր բնակչության շրջանում, սխալ կլինի, որովհետև նույնիսկ Իրանի ներսում այս ահաբեկչական գործողությունը որևէ կերպ չի սասանել Իրանի անվտանգության համակարգը։ Ինչպես Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարեց՝ այս ճայթուկների պայթյունով իրանցիներին հունից հանելը բավական բարդ է։ Ահաբեկիչներն արագ լոկալիզացվել ու բավական արագ էլ ոչնչացվել են. բավական օպերատիվ են աշխատել Իրանի անվտանգության մարմինները։ Այսուհանդերձ, մեր կողմից զգոնության բարձրացումը ոչնչով չի վնասի մեզ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր