1514 դիտում
20:54 08-03-2019
Մենք ընդգծված անհանգստություն ունենք Սիրիայի քաղաքացիական բնակչության և մեր հայրենակիցների առջև առաջացած մարտահրավերների առումով. Աննա Նաղդալյան
[b]ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հարցազրույցը 24 News լրատվականին.[/b]
[b]Հարց[/b]. Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պահանջելով արագացնել իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը: Արդյո՞ք Հայաստանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն:
[b]
Աննա Նաղդալյան[/b]. Շատ հետաքրքիր էր հետևելու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պարտականությունների վաղաժամկետ դադարեցման հետ կապված քննարկումներին և տարբեր կանխագուշակումներին, երբ ականատես եղանք, թե մեր հասարակությունում նաև ինչպես գերագնահատվեց կառույցի «գլխավոր մենեջերի» պաշտոնը և ինչպես դա հավասարեցվեց կառույցում Հայաստանի նախագահության հետ: Այժմ կարծես թե թևակոխել ենք առավել կշռադատված և համապարփակ վերլուծությունների դաշտ:
Գլխավոր քարտուղարը կառույցի բնականոն գործունեությունը կարգավորող պաշտոնյան է, ով հետևում է նաև կառույցի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կայացված որոշումների կատարման ընթացքին:
ՀԱՊԿ անդամակցելու ողջ ընթացքում մշտապես ընդգծել ենք կազմակերպության կարևոր դերակատարությունը Հայաստանի անվտանգության համակարգում, ուստի մեր առաջնահերթությունն է քննարկումների և սերտ համագործակցության միջոցով բարձրացնել կառույցի հեղինակությունը և գործունեության արդյունավետությունը: Այդ պրիզմայով էլ պետք է դիտարկել Հայաստանի քայլը՝ ուղղված կառույցի առանձնացմանը երկրի ներիրավական գործընթացներից:
Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հնչել է բազմիցս և ամենատարբեր մակարդակներով. ՀԱՊԿ հիմքում ընկած է անդամ վեց պետությունների համար ընդունելի՝ կոնսենսուսային որոշումների ընդունման համակարգը: Խնդիրը որևէ գործընթաց արագացնելու կամ դանդաղեցնելու մեջ չէ, խնդիրը բոլորի համար ընդունելի որոշումների կայացմամբ կառույցի արդյունավետության բարձրացումն է, իրավական կարգավորում չունեցող իրավիճակների բացառումը: Այս հարցում մենք սերտորեն համագործակցում ենք բոլոր անդամ պետությունների հետ և աշխատում կոնսենսուսային լուծում գտնելու ուղղությամբ: Ընդ որում ընդգծեմ, որ կառույցը մեր գնահատմամբ անկախ ամենից բնականոն և արդյունավետ աշխատում է, պետությունների սերտ համագործակցությամբ, և քարտուղարությունն անխափան իրականացնում է իր պարտականությունները:
[b]Հարց[/b]. Ստանիսլավ Զասը նաև հույս էր հայտնել հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Արդյո՞ք Երևանը նախատեսում է նման հանդիպում:
[b]Աննա Նաղդալյան[/b]. Մենք համագործակցության ոգով ենք տրամադրված, և երբ կհստակեցվեն Բելառուսի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասի այցի պահը, ժամկետները և կազմակերպչական մանրամասները, հանրությունն այդ մասին անպայման տեղյակ կպահվի: Բելառուսի հետ ունենք բավականին հագեցած օրակարգ, որի անբաժանելի մասն են կազմում երկկողմ փոխայցելությունները:
[b]
Հարց.[/b] Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը քննադատության արժանացավ ԱՄՆ-ի գործընկերների կողմից: Այս առումով հնարավո՞ր համարում եք երկկողմ հարաբերություններում լարվածության առաջացում:
[b]
Աննա Նաղդալյան[/b]. Հայաստանի համար մեծ նշանակություն ունի Սիրիայում տիրող իրավիճակը, ոչ միայն այն առումով, հատկապես որ հարցը վերաբերում է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը, բայց և հատկապես այն առումով, որ մենք ընդգծված անհանգստություն ունենք քաղաքացիական բնակչության և մեր հայրենակիցների առջև առաջացած մարտահրավերների առումով: Հայաստանը մշտապես սատար է կանգնել մեր հայրենակիցներին: Հենց այդ պրիզմայով պետք է գնահատել Հայաստանի կողմից Սիրիայի ժողովրդին ցուցաբերած մարդասիրական օգնությունը մեր հայրենակիցներին և այդ ճգնաժամի արդյունքում ձևավորված խոցելի խմբերին:
Այս գործընթացում Հայաստանն առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգում է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ: Ինչպես գիտեք, կա համապատասխան կոնտակտային անձ, ով նստում է ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում։ Մենք այսօր մեր փոքր ներդրումն ենք ցանկանում ունենալ տեղի քաղաքացիական բնակչության՝ բնականոն կյանքին վերադառնալու համար պայմանների ստեղծման գործում:
Այս ուղերձը, որը ես նշեցի, փոխանցում ենք նաև մեր գործընկերներին, ներկայացնում ենք մեր մարդասիրական առաքելությունը, և մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատանքներն այս ուղղությամբ:
[b]Հարց.[/b] ՌԴ լրատվամիջոցների կողմից վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր Երևանում գունավոր հեղափոխություններին տեխնոլոգիաներ սովորեցնող սեմինարի անցկացումը, որում ակտիվ դերակատարություն ուներ նաև «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը: Արդյո՞ք պաշտոնական Երևանը տեղյա՞կ էր նման սեմինարի անցկացման մասին:
[b]Աննա Նաղդալյան[/b]. Այս առումով պետք է նշել, որ բնականաբար Հայաստանի վերաբերյալ միջազգային մամուլում տեղ գտած նյութերը մշտապես գտնվում են մեր ուշադրության ներքո:
Քաղաքացիական հասարակության, ոչ կառավարական կազմակերպությունների կողմից միջոցառումների կազմակերպումը մեր օրենսդրության համաձայն որևէ կերպ չի վերահսկվում պետության կողմից, և այս միջոցառման բնույթի և քննարկված թեմաների մասին մասնակիցների և կազմակերպիչների կողմից բավական պարզաբանում արդեն իսկ տրվել է:
Նմանատիպ նյութեր
11948 դիտում
09:40 10-06-2017
Խուճապի մատնվելը, բնակչության շրջանում անհանգստություն սերմանելը սխալ կլինի․ «168 ժամ»
Այս բաժնից
784 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
874 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
649 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ