211652_close_icon
views-count112131 դիտում article-date 23:16 09-06-2017

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. Այրքի «ՀԷԿ»-ի ջրատար խողովակից փրկարարները դուրս են բերել 44-ամյա տղամարդու դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրք գյուղում քաղաքացին ընկել է հիդրոէլեկտրակայանի ջրատար խողովակի մեջ և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ՀԷԿ են մեկնել Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Մ. Փոստոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո քաղաքացիները հայտնաբերել են ջրահեղձ եղած քաղաքացու դին և հայտնել հրշեջ-փրկարարներին, ովքեր հատուկ տեխնիկայի օգնությամբ Այրքի ՀԷԿ-ի ջրատարի խողովակից /600մմ տրամագծով/ դուրս են բերել 44-ամյա Կորյուն Ասլանյանի դին: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատարստվում և հավանական է, որ նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր