Արտակարգ դեպք Երևանում. տարեց ամուսինները հարևանի ագահության պատճառով կանգնած են արևի լույսից ու ջերմությունից զրկվելու վտանգի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մոտ մեկ ամիս է՝ Լեոյի փողոցի 36 տանը բնակվող 72-ամյա ամուսինները կանգած են արևի լույսից ու ջերմությունից զրկվելու վտանգի առաջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց տան դիմացի՝ Լեոյի 38 տան տերերը որոշել են շինարարություն սկսել և փակել թոշակառու ամուսինների տան երկու լուսամուտները՝ ամբողջովին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Քնարիկն ասաց, որ մեկ ամիս է՝ դիմումներ են ներկայացնում քաղաքապետարան, սակայն ապարդյուն, միայն մի անգամ երկու տղաներ եկել նայել են, հավաստել, որ ապօրինի շինարարություն է ընթանում, սակայն դա խոչընդոտ չի հանդիսացել: Նա ասաց նաև, որ ստացել են սպառնացող պատասխաններ, թե՝ կգամ ձեր տան մեջ գլուխդ կջարդեմ:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը և տարեց ամուսինները դիմելով համապատասխան կառույցների աշխատակիցներին՝ խնդրում են ստեղծված իրավիճակին արդարացի լուծում տալ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի