211652_close_icon
views-count1977 դիտում article-date 16:59 09-06-2017

ՆԱՏՕ-ի բացակայությունը կատարյալ աղետ կլիներ Եվրամիության համար. Յունկեր

Եթե ՆԱՏՕ-ն գոյություն չունենար, դա Եվրոպական Միության համար իսկական աղետ կլիներ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, յաղորդում է Ria Novosti-ն։ Նա հավելել է, որ ԵՄ-ի պաշտպանության ամրապնդումը նԱՏՕ-ի դեմ ուղղված նախագիծ չէ։ «Ես երկար եմ զրուցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, այդ իսկ պատճառով վստահեցնում եմ, որ ՆԱՏՕ-ի բացակայությունը տարբերակ չէ ԵՄ-ի համար, դա իսկական աղետ կլիներ ԵՄ-ի համար»,-նշել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նմանատիպ նյութեր