38541 դիտում
10:38 09-06-2017
Վարչապետի արտոնյալ փեսան միայն մայիս ամսվա ընթացքում հինգ անգամ գործուղման է մեկնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը գործադիրի ամենաարտոնյալ պաշտոնյաներից մեկն է, սա շնորհիվ իր աներոջ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի:
Ըստ շրջանառվող լուրերի՝ նախարարությունում որոշումներ իրականում ոչ թե նախարարն է կայացնում, այլ վարչապետի փեսա փոխնախարարը. նա է որոշում և՛ կադրային, և՛ տնտեսական բնույթի հարցերը, ղեկավարում նախարարության ենթակայության տակ գործող առանձնացված ստորաբաժանումները: Այս ամենից բացի՝ երիտասարդ փոխնախարարը շատ է սիրում ճամփորդել ու մշտական գործուղումների մեջ է: Դե, վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հոգում է, որ իր փեսան գործուղման անվան տակ ճամփորդության մեկնի ոչ միայն Եվրոպա, այլև էկզոտիկ երկրներ՝ Ֆիլիպիններ, Թաիլանդ, Ճապոնիա:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ միայն մայիս ամսվա ընթացքում Հայկ Հարությունյանը գործուղման է մեկնել հինգ անգամ՝ Ֆիլիպիններ, ֆրանսիա, Գերմանիա, Թուրքմենստան, Վրաստան և այսպես շարունակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1068 դիտում
18:04 02-06-2015
Մայիս ամսվա ընթացքում Իրաքում չդադարող բռնությունների հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»