Մայիս ամսվա ընթացքում Իրաքում չդադարող բռնությունների հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել
Ս.թ. մայիս ամսվա ընթացքում Իրաքում չդադարող բռնությունների հետևանքով ավելի քան հազար մարդ է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Իրաքին աջակցություն ցուցաբերելու հարցերով ՄԱԿ Առաքելությունը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ընդհանուր առմամբ, մայիս ամսվա ընթացքում ահաբեկչական ակտերի, բռնությունների և զինված բախումների հետևանքով զոհվել է 1031 իրաքցի, ևս 1684 հոգի վիրավորվել է: Զոհված խաղաղ բնակիչների թիվը կազմում է 665 մարդ, տուժածներինը՝ 1313: Ուժայինների շրջանում կորուստները կազմում են 366 սպանված և 371 վիրավոր», - ասված է Առաքելության հաշվետվության մեջ: